Ախալքալաքցի բռնցքամարտիկներ Արտյուշ Գոմցյանն ու Վիգեն Փիլոսյանն այսօր իրենց առաջին մենամարտերն են անցկացրել բռնցքամարտի Վրաստանի առաջնությունում և երկուսն էլ 5։0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին։
Վաղը հանդես կգան Վիգեն Փիլոսյանն ու Էդուարդ Ստեփանյանը։ Մենամարտերը ուղիղ եթերում կարելի է դիտել Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ այս հղումով.
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկները։
Ախալքալաքցի 11 մարզիկներից 5-ը կմրցեն 17-18 տարեկան (երիտասարդական), իսկ 6-ը՝ 18 տարեկանից բարձր (մեծահասակների) կարգում։ Ինչպես նշեց մարզիկների մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, այս տարի բոլոր մասնակիցները տարբեր առաջնությունների ու մրցաշարերի մրցանակակիրներ ու հաղթողներ են։
Երիտասարդների կատեգորիայում.
Մեծահասակների կատեգորիայում.