Տոկիոյում ընթացող 2020 թ. ամառային Օլիմպիական խաղերում վրաց ձյուդոիստ Լաշա Շավդատուաշվիլին արծաթե մեդալ է նվաճել, մինչեւ 73 կգ քաշային կարգում:

Եզրափակիչ գոտեմարտում Շավդատուաշվիլին զիջել է ճապոնացի Շոհեյ Օնոյին:

Լաշա Շավդատուաշվիլին մրցաշարին մասնկցել է երկրորդ շրջանից, որտեղ հաղթել է ֆրանսիացի Գիյոմ Շանեին: Մեկ ութերորդ եզրափակիչում նա հաղթել է Ջիբութիի ներկայացուցիչ Ադամ Ալեքսանդր Հուսեյնին:

Քառորդ եզրափակիչում Շավդատուաշվիլին լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց կանադացի Արթուր Մերժելիդոնին, իսկ կիսաեզրափակիչում՝ կորեացի Չան Ռիմ Անային:

2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Դրանք կմեկնարկել են 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: