Վրաստանի Պետական անվտանգության հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել իշխող «Վրացական երազանքի» Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկի» ընկերության գործով:

Գրում է sknews.ge գործակալությունը՝ տեղեկացնելով նաև, որ այս փուլում ուսումնասիրվում են իրենց կողմից հրապարակված փաստերը:

Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկի» ընկերությունից:

Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:

1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:

Մկոյանն այն օրենսդիրներից մեկն է, ով դեմ քվեարկեց համամասնական ընտրակարգի օրինագծին:

Ինչո՞ւ է պատգամավոր Հենզել Մկոյանը դեմ քվեարկել

Ո՞վ և ո՞ր կուսակցությանն ինչքան գումար է նվիրաբերել

Արտատպված է՝ AliqMedia-ից