Բորժոմիում տեղի կունենա 4 օրյա բիզնես ճամբար, որը կվերաբերվի ոչ գյուղատնեսական բիզնես ծրագրերին:

Ճամբարը սկսնակ բիզնեսմենների համար է։ 4 օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու և մշակելու նոր բիզնես գաղափարներ և մոդել, և այդ ամենը սովորել փորձառու ձեռնարկատերերից ու մասնագետներից:

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան ֆինանսական աջակցություն ստանալ իրենց բիզնես ծրագրերի իրականացման համար:

Բիզնես ճամբարը կանցկացվի դեկտեմբերի 19-22-ը Բորժոմիում, Լիկանի հյուրանոցում: Տարածքը հարմարեցված է անվասայլակներ օգտագործող անձանց համար։

Բիզնես ճամբարին մասնակցությունն անվճար է, և հասանելի է Վրաստանում ապրող յուրաքանչյուր անձի համար:
Աշխատանքային լեզուն վրացերենն է։

Շտապեք, ընդամենը մի քանի ժամ է մնացել գրանցմանը, հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է, ժամը 23:59 րոպեն։

Գրանցման համար լրացրեք հետևյալ հայտի ձևը.

Պետք է նկատի ունենալ, որ Ձեր բիզնեսը պետք է իրականացվի Բորժոմիում կամ Ախալքալաքի մունիցիպալիտետում և չպետք է կապված լինի գյուղատնտեսության հետ:

Մասնակիցներին կընտրեն հիմնվելով իրենց բիզնեսի գաղափարի նորամուծության և իրագործելիության վրա:

Հայտերը կվերանայվեն անմիջապես և հենց այդ պահին կընտրվեն թեկնածուները։

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի մինչև դեկտեմբերի 14-ը:

Ընտրական առաջին փուլից հետո մասնակիցները կաշխատեն հետևյալ առաջադրանքների ուղղությամբ՝

Ի՞նչ խնդիր է լուծելու ձեր արտադրանքը կամ ծառայությունը,

Ո՞վ է լինելու ձեր հիմնական հաճախորդը,

Ինչպիսի՞ն է լինելու ձեր ապրանքի կամ ծառայության գինը:

Բիզնես ճամբարը կազմակերպվում է EU ENPARD-ի, Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության և UNDP Georgia-ի աջակցությամբ։