Այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 15:30-ի սահմաններում Բորժոմիի մունիցիպալիտետի Տբա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը: Վարորդը տեղում մահացել է:

sknews.ge հայտնում է, որ գյուղի պատգամավոր Մամուկա Լուրսմանաշվիլիին ասել է՝ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան թափոններ էր հանում։

«ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը թափոններ էր տեղափոխում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ Վարորդը տեղում մահացել է»,- պատմում է նա։

Տեղում մոբիլիզացված են շտապ բուժօգնության և փրկարարական ծառայությունները։