Այսօր՝ մայիսի 20-ին, Բորժոմիում՝ Կանաչ վանքի տարածքում, վերջին զանգն ավարտվել է ողբերգական վթարով: Իրար են բախվել երկու արագ ընթացող մեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկն ընկել է գետը: Ավտովթարի հետևանքով մահացել է 17 տարեկան շրջանավարտ, իսկ մեքենայում գտնվող մնացած երեքը ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ։
Տուժածներից մեկն աղջիկ է, երկուսը՝ տղա։
Borjomi Geo Hospital-ի ղեկավար Իրակլի Դիասամիձեն 9-րդ ալիքին հայտնել է, որ կլինիկա է ընդունվել մեկ պացիենտ։
Ըստ դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի՝ մահացած 17-ամյա տղան տեղափոխվել է Ախալցիխե՝ փորձաքննության։
Աղբյուրը՝ tv9.ge