Վրաստանի խորհրդարանը հաստատել է Վրաստանի 2020 թվականի պետբյուջեն, ըստ որի, 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների և սոցիալապես անապահով մարդկանց կենսաթոշակները և նպաստները կավելանան:
Պետբյուջեի համաձայն, հունվարի 1-ից կենսաթոշակառուները, սոցիալապես անապահովները, մինչև 18 տարեկան սահմանափակ առողջական խնդիրներ ունեցող անձինք, ինչպես նաև սահմանափակ կարողությունների տեր անձինք թոշակը կստանան 20 լարիով ավելի:
Բացի այդ, հուլիսի 1-ից 70 տարեկանից բարձր սահմանափակ առողջական խնդիրների տեր անձանց և թոշակառուներին սպասվում է հավելում 30 լարիի չափով:
Հունվարի 1-ից թատրոնների և թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա 100 լարիով: Աշխատավարձի 100 լարի հավելավճար կստանան ինչպես գյուղերի, այնպես էլ շտապօգնության բժիշկները: