Վրաստանում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստան մեկնել պետք է մինչև մարտի 24-ը ժամը 12:00-ն անձնական նամակ ուղարկեն դեսպանության ֆեյսբուքյան էջին կամ էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am:

Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած լրատվության համաձայն՝ նամակ պետք է ուղարկեն նրանք, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, սակայն գտնվում են Վրաստանում և ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 25-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am)։

Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Նշենք, որ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։