Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են մեծ քանակությամբ չհայտարարագրված գումար երկիր ներմուծելու փորձը: Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել «Կարմիր կամուրջ» մաքսակետում (վրաց-ադրբեջանական սահման): Վրաստանի տարածքի վերահսկողության տակ Ադրբեջանի տարածքից մուտք գործող բեռնատարը ստուգելիս մաքսային ծառայողները հայտնաբերել են թաքստոց:
Մեքենայի սարքային վահանակի տակ թաքցված է եղել 16,5 միլիոն ռուբլի (մոտ 761 հազար լարի կամ 223,8 հազար դոլար):
Վրաստանից տարադրամի արտահանումն ու ներմուծումն առանց հայտարարագրելու թույլատրվում է ոչ ավելի, քան 50 հազար լարին (մոտ 14,6 հազար ԱՄՆ դոլար): «Վրաստանի մաքսային օրենսգրքի» 169-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա քաղաքացուց բռնագանձվել է արտարժույթը: