2015-2018 թվականներին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցում մերժումների մասնաբաժինը աճել է 21-ից հասնելով 51%-ի: Այսպիսին էէ միգրացիոն կառավարական հանձնաժողովի հրապարակած տվյալները:
2018 թվակաին 3406 դրական և 3570 բացասական որոշում է կայացվել Վրաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ:
2015-ին կայացվել է 4434 դրական և 1287 բացասական որոշում, 2016-ին՝ 4677 դրական և 1216-ը՝ բացասական, 2017-ին՝ 4527 դրական և 3722 բացասական:
«Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքը նախատեսում է հինգ ձև՝ Վրաստանի քաղաքացիություն տալը սովորական, պարզեցված եղանակով, բացառիկ եղանակով, վերականգնման և հատուկ կանոնների համաձայն:
Բացառության կարգով, վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիություն է տրվել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց մեծ մասը նախկինում ունեցել է Վրաստանի քաղաքացիություն: