Դեկտեմբերի 9-ին կայացել է XX միջազգային` երիտասարդ երաժիշտների հեռուստատեսային երաժշտական մրցույթի հանդիսավոր փակումը: Ֆինալիստները ելույթ են ունեցել Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
Մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
«Դաշնամուր» կատեգորիայում.
«Ոսկե Մարդուկ-Ջարդուկ»` Ռայան Բրեդշոու (Սլովակիա-Ավստրալիա),
«Արծաթե Մարդուկ-Ջարդուկ»` Անահիտ Ստելմաշովա (Վրաստան),
«Բրոնզե Մարդուկ-Ջարդուկ»` Շաո Ցզիյույ (Չինաստան-Ռուսաստան):
Իսկ հանդիսատեսի քվերակությամբ հաղթողն է դարձել Իվան Իլյինը (Ռուսաստան):
«Լարային գործիքներ» անվանակարգում.
«Ոսկե Մարդուկ-Ջարդուկ»` Յոշիմուրա Հիմարի (Ճապոնիա),
«Արծաթե Մարդուկ-Ջարդուկ»` Ռիչարդ Կոլլերտ (Չեխիա),
«Բրոնզե Մարդուկ-Ջարդուկ»` Պոլինա Տխայ (Ռուսաստան):
«Փողային և հարվածային գործիքներ» անվանակարգում.
«Ոսկե Մարդուկ-Ջարդուկ»` Ալեքսանդր Դոլգով (Ռուսաստան),
«Արծաթե Մարդուկ-Ջարդուկ»` Ելենա Կրիվորոտովա (Ռուսաստան),
«Բրոնզե Մարդուկ-Ջարդուկ»– Իվան Իլյին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին 18 երկրներից 48 երիտասարդ երաժիշտներ: Ախալքալաքի երիտասարդ տաղանդը՝ Անահիտ Ստելմաշովան նախ հեշտությամբ անցավ նախընտրական, առաջին և երկրորդ փուլերը, ապա հասավ եզրափակիչ փուլ՝ Սլովակիայի և Չինաստանի մասնակիցների հետ միասին: Մրցույթի ողջ ընթացքում Անահիտը կատարում էր դասականների բարդագույն դասական գործերը՝ հեշտությամբ համատեղելով դրանք կատարման ընթացքում: