Ապրիլի 13-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը՝ «Ինտեգրման միջազգային մշակույթ» նախագծի շրջանակներում կբեմադրվի «Թամադան Մանհեթենում» մյուզիքլը: Մուտքն ազատ է:

«Շարժական թատրոնը»՝ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, Սամցխե-Ջավախքի շրջանում գործարկել է «Ինտենացիոնալ միջազգային մշակույթ» նախագիծը: Այսօր Ախալցիխեում տեղի է ունենում Իոսեբ Բակուրաձեի ղեկավարությամբ «Ծարավ» պիեսի ներկայացման պրեմիերան:

Նախագծի առաջին փուլի շրջանակներում «Շարժական թատրոնի» գեղարվեստական ղեկավար Իոսեբ Բակուրաձեն Մեսխեթիի թատրոնում բեմադրել է ամերիկացի դրամատուրգ Եվգենի Օ’Նիլի «Ծարավ» պիեսը: Այս ներկայացումը չունի լեզվական խոչընդոտ, այն հասկանալի է ցանկացած ազգության հանդիսատեսի համար:

Նախագիծը բաղկացած է երեք փուլերից: Երկրորդ փուլի շրջանակներում «Շարժական թատրոնի» ներկայացուցիչներն Ախալցիխեում տեղի երիտասարդների համար վարպետաց դասեր են անցկացրել:

Երրորդ փուլի շրջանակներում՝ ապրիլի 12-ին, 13-ին և 14-ին, Սամցխե-Ջավախքի շրջանի 3 մունիցիպալիտետներում` Նինոծմինդայում, Ախալքալաքում, Ախալցիխեում, տեղի կունենա վրաց-ամերիկյան «Թամադան Մանհեթենում» մյուզիքլի շրջագայությունը:

Ամերիկացի ռեժիսոր Փոլ Գորդոն Էմերսոնը՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, «Շարժական թատրոնում» բեմադրել է բրոդվեյան ոճի «Թամադան Մանհեթենում» մյուզիքլը: Սա Վաշինգտոնյան թատերական «E» ընկերության և «Շարժական թատրոնի» համատեղ աշխատանքն է, որն իրականացվել է վրաց-ամերիկյան թատերական համագործակցության շրջանակներում: