Ախալքալաքի մունիցիպալիտետում անհայտ անձինք «ուղղում են» գյուղերի անունները նոր ցուցանակների վրա, որոնք տեղադրվել է գյուղերի տեղանունների ճշգրտումներից հետո: Երկու ցուցանակների վրա արդեն կատարվել են «ուղղումներ», Զակվի գյուղի տեղանվան ցուցանակի վրա վերջին երկու տառերը ներկված է, իսկ Բեժանոյի ցուցանակի վրա «ո»-ն դարձվել է «ե»:
Ջավախքի գյուղերի որոշ տեղանուններ տարբեր կերպ են գրվում կառավարական և մունիցիպալ փաստաթղթերում: Ցուցանակների վրա կարող է լինել երրորդ տարբերակ, իսկ իրենք` գյուղացիները, իրենց գյուղն անվանում են բոլորովին այլ կերպ: Գյուղերի անվանումների հստակեցման գործընթացն ավարտվել էր դեռ ընթացիկ տարվա ամռանը: Ճանապարհային դեպարտամենտը նոր ցուցանակներն աստիճանաբար տեղադրում է այնտեղ, որտեղ կա դրա անհրաժեշտությունը, որտեղ այլ կերպ է գրված, կամ կոտրված է, կամ էլ այլ խնդիրներ են եղել:
Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները
Այն բանից հետո, երբ նոր ցուցանակներ տեղադրեցին Ախալքալաք-Բակուրիանիի կենտրոնական ճանապարհին, անհայտ անձինք նորից ներկել են Զակվի գյուղի ցուցանակը՝ ջնջելով վերջին երկու տառերը և թողնելով Զակ անվանունը, այդպես են գյուղն անվանում գյուղացիները և բոլոր տեղացիները:
Այն բանից հետո, երբ Ախալքալաքի գյուղերի տեղանունները հստակեցվել և հաստատվել էին Լեզվի պալատի կողմից, Զակ գյուղի անունը պաշտոնապես դարձել էր Զակվի: Այս գյուղի ցուցանակն առաջին անգամ չէ, որ ներկվում է:
«Ես չգիտեմ, թե ով է դա արել, բայց մի բան կասեմ, մեր գյուղի անունը Զակվի չէ, այլ Զակ», – ասում է այս գյուղի բնակիչը:
Գյուղացիների խոսքով, անցած տարիներից մինչև վերջին մի քանի տարիները բոլոր փաստաթղթերում՝ սկսած սովորական նամակներից մինչև պաշտոնական նամակագրությունները, օգտագործվում է Զակ տեղանունը:
«Ես չեմ կարող ասել, թե ինչու են նրանք փոխում գյուղի անունը, միգուցե ինչ-որ մեկին դա ձեռնտու է», – ասում է Զակ գյուղի բնակիչը:
Հանձնաժողովը, որն աշխատել է Ախալքալաքի գյուղերի տեղանունների ճշգրտման վրա, ըստ երևույթին, չի շփվել բնակչության հետ, և բնակչությունը տեղյակ չէ անունների ճշտգրտումների մասին:
Գյուղերի անվանումների ճշգրտման պրոցեսն ավարտված է
Բացի Զակ գյուղից, նույն ճանապարհին՝ Բեժանո գյուղի ցուցանակի վրա անհայտ անձինք փոխել են տառերը: Երբ Բոժանո անունը հայտնվեց ցուցանակի վրա, բոլորը կարծում էին, որ տպագրական սխալ է, և, ըստ երևույթին որոշել են շտկել սխալը:
Գյուղում պնդում են, որ իրենց գյուղի անվանումը Բեժանո է:
Տեղանունների ճշգրտման արդյունքում շատ գյուղերի պատմական անվանումներ օգտագործվել են 2016 թվականի «Տարածաշրջանային զարգացման հեռանկարներ. Սամցխե-Ջավախեթի» թեմայով գիտական կոնֆերանսի նյութերից: Տվյալ գիտաժողովի նյութերի համաձայն՝ Բոժանոն պատմական գյուղ է, որը գտնվում է Տաբածղուրի լճից հարավ-արևելքում, ծովի մակարդակից 1820 մ բարձրության վրա, իսկ Բեժանո անունը Բոժանոյի ձևափոխված տարբերակն է:
Պարզելու համար, թե տեղական իշխանություններն ինչ են պատրաստվում անել այս հարցը լուծելու համար, մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետարան:
Ինչպես հավաստիացնում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, նա չգիտեր, որ Բեժանո գյուղի ցուցանակի վրա տառեր են փոխվել:
Քաղաքապետի խոսքով՝ անհայտ անձանց կողմից այդ գործողությունը վարչական իրավախախտում է:
«Ես չգիտեի Բեժանոյի մասին, Զակի մասին լսել էի մի քանի օր առաջ», – ասում է նա:
Ըստ քաղաքապետի՝ իրենք կստուգեն, եթե գյուղի անունը իսկապես սխալ է գրված, նրանք կզեկուցեն Ճանապարհային դեպարտամենտին, որպեսզի շտկեն:
Բրատիսլավ Իգիթխանյան