Ինչպես Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, այնպես էլ Ախալքալաքում ընթանում էր գյուղերի և քաղաքների տեղանունների ճշգրտման պրոցես: Վրաստանի Լեզվի պալատն արդեն ուսումնասիրել և նոր ցանկն ուղարկել է նահանգապետարան, այնուհետև Ճանապարհային դեպարտամենտ, որպեսզի փոխեն աղավաղված ցուցանակները:

Ջավախքի որոշ գյուղերի անվանումները տարբեր են գրվում պետական ու շրջանային փաստաթղթերում: Ցուցանակների վրա հնարավոր է երրորդ տարբերակ, իսկ գյուղացիներն իրենք իրենց գյուղն այլ կերպ են անվանում: Անվանումների ճշգրտման գործընթացն ավարտված է: Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտը նոր ցուցանակներ կտեղադրի այն վայրերում, որտեղ անհրաժեշտություն կա:

Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի տարածաշրջանային նախագծերը կոորդինացնող ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն Jnews-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղերի անվանումների ճշգրտման պրոցեսն ավարտված է:

«Այո, ցանկը ճշտված է: Ուղարկել ենք Ճանապարհային դեպարտամենտ, իրենք պետք է փոխեն, շտկեն աղավաղված գրառումները: Այն ցուցանակները, որոնք, որ աղավաղվել էին իրականում նախկինում ճիշտ է գրված եղել և աղավաղել է բնակչությունը: Պետք է ուղվի ու ամեն տեղ պետք է շտկվեն գրառումները, դա ոչ միայն Ախալքալաքում է, այլ ընդհանուր Սամցխե-Ջավախքով մեկ»,- ասաց Մարինա Գաչեչիլաձեն:

Վերջինիս խոսքերով, հատուկ այս նպատակով ստեղծված հանձնաժողովը բավականին երկար է աշխատել նոր ցանկը կազմելու վրա:

Աղունիկ Այվազյան