Առավոտյան արթնանալ վազելու համար բարդ է: Առավել բարդ է սպորտով զբաղվել, երբ հասարակությունը դրան միանշանակ չի վերաբերվում և շատերը մտածում են, որ «դուրս է եկել իրեն ցուցադրելու»:
Այսօրվա դրությամբ առողջ ապրելակերպի բազմաթիվ եղանակներ կան՝ ֆիթնես, լող, դիետա, հատուկ դեղամիջոցներ և այլն: Այնուամենայնիվ բազմաթիվ աղջիկներ նախընտրում են ավելորդ անգամ իրենց չցուցադրել փողոցներում վազելու կամ հեծանվավազքի ժամանակ, խուսափելով կողքից հայացքներից:
«Երբ փոքր էի ամբողջ օրը քշում էի: Հիմա հազվադեպ եմ քշում և հիմանականում այն ժամանակ, երբ դրսում քիչ մարդ կա: Նկատում եմ մարդկանց հայաքները, և դա անհարմար է: Լողավազանի մոտ, ֆուտբոլի դաշտում միշտ տեղաներ են կանգնած: Իհարկե, անհարմար է, որ մտնելուց ու դուրս գալուց քեզ են նայում: Բայց սա ինձ համար երբեք պատճառ չի եղել, որպեսզի դադարեմ լողավազան այցելել»,- կիսվում է Ախալքալաքի բնակիչ Մարիամը (անունը փոխված է):
Նա նաև նշում է, որ վազելու պարագան ավելի բարդ է. «Իհարկե, կնայեն, եթե աղջիկը դուրս է եկել վազելու: Հեծանիվն ու լողավազանը քիչ թե շատ մասսայական են, իսկ, ահա վազելուն պարզապես սովոր չեն»,- ասում է Մարիամը:
Այսպես է մտածում նաև մեր հաջորդ հերոսուհին՝ Քնարը: Նա գտնում է, որ քաղաքում դեռ սովոր չեն սպորտով զբաղվել և այս տեսանկյունից հասարակությունը մի քանի տարի առաջ է սկսել զարգանալ: «Նախկինում նման մշակույթ չկար քաղաքում, հասարակությունը նման սովորություն չունի: Քաղաքում աղջիկների համար հարմար սպորտային վայրեր չկան: Մարզադաշտերն ու հորիզոնական ձողերը տղաների համար են»
«Որոշակի տարիքում մենք վազելու գնում էինք, բայց հիմա ես չեմ գնա՝ ոչ վազելու, ոչ հեծանիվ քշելու, որովհետև եղբայրս թույլ չէր տա: Մի անգամ ես հեծանիվ էի նստել, և նա հեծանիվը բռնեց այնքան ժամանակ մինչև ես իջա»,- պատմում է Քնարը:
Բացօդյա պարապմունքներից բացի խնդիրներ են առաջանում նաև այլ տեսանկյունից: Ինչպես պատմում է ֆիթնեսի մարզիչ Վրադիմիր Միքաելյանը, նա ցանկացել է կանանց խումբ հավաքել, բայց ցանկացողներ չեն եղել: «Սա ախալքալաքյան մտածելակերպ է՝ ամոթ է: Կամ հարազատներն են արգելում: Մտածում եմ, որ խնդիրը տղամարդ մարզիչն է: Ախալքալաքում այդքան էլ զարգացած չեն»,- կիսվում է նա:
«Մտածում եմ, որ աղջիկ հեծանվորդներին կամ վազողներին տղամարդիկ վատ չեն նայում: Սա մտածելակերպից է գալիս, մարդիկ սովոր են վատը մտածել: Եթե աղջիկը զբաղվում է վազքով, դա իրենց համար անսովոր է: Կան մարդիկ, որոնք հասկանում են, բայց մեծամասնությունը վատ է ընդունում: Կոնկրետ ես նորմալ եմ վերաբերվում, ես ապրել եմ մեծ քաղաքներում և աշխատել ֆիթնես ակումբներում: Իմ կարծիքով առողջությունն ավելի կարևոր է, քան հասարակության կարծիքը»,- պատմում է նա:
Վլադիմիրն ընդգծում է, որ կան աղջիկներ, որոնք չափազանցնում են, սակայն շատերը խնդիրներ եղբոր կամ ամուսնու հետ: Նրա կարծիքով, իրոք կան տղամարդիկ, որոնք տեսնելով աղջկան մարզադալիճ մտնելիս, սկսում են բամբասել:
«Կան մարդիկ, որոնք քաշի կամ առողջության հետ կապված խնդիրներ ունեն, և միայն ամաչելով հասարակության կարծիքից նրանք իրենց չեն հետևում: Ես սա ճիշտ չեմ համարում»,- շարունակում է նա:
Վլադիմիրն ստիպված է եղել կին մարզիչ ընդունել աշխատանքի, որպեսզի նա կանանց խումբ հավաքի, չնայած նրան, որ ինքը մարզիչ է: Նրա ֆիթնես սրահն առանձին օրերի աշխատում է հատուկ կանանց համար: Ինչպես և քաղաքային լողավազանը և մյուս ֆիթնեսի սրահը: Սա զգալի հեշտացնում է կանանց այցելություների հնարավորությունը: