Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որը նախատեսված էր ժամը 12-ին, սկսվեց կես ժամ ուշացումով: Գրանցվել է 87 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար մինիմումն անհրաժեշտ է 76 պատգամավորի ներկայություն:
Հայտնի է, որ «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են լիագումար նիստը: Նիստին բացակայում են նաև «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչները: Կոնֆերանսների սենյակում անկախ պատգամավորների մի մասն է հավաքվել՝ Բեքա Նացվլիշվիլին, Լևան Գոգիչաիշվիլին, Քեդևան Փոպխաձեն և Լևան Կոբերիձեն:
Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարարները շրջափակեցին խորհրդարանի շենքը, որպեսզի իշխանական թիմին թույլ չտան խորհրդարանի լիագումար նիստ անցկացնել: Սակայն, լուսաբացին, հատուկջոկատայինները ջրային թնդանոթների օգնությամբ կարողացան ազատել խորհրդարանի բոլոր մուտքերը: Բողոքի ակցիայի մասնակիցները դեռ մնում են խորհրդարանի դիմաց: Խորհրդարանի լիագումար նիստն ընթանում բողոքի ցույցերի ֆոնին: