Թբիլիսիի «Դիդուբե» մետրոկայանում երեկ ռելսերի վրա ընկած երիտասարդի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Երիտասարդը բուժվում է «Helsicore» կլինիկայում։
Ինչպես հայտնում են բուժհաստատությունից, նա գտնվում է արհեստական շնչառության տակ։
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիդուբե» մետրոկայանում երիտասարդ տղա էր ընկել ռելսերի վրա, ինչը ժամանակավորապես դադարեցրել էր երթևեկությունը Թբիլիսիի մետրոյի առաջին գծում։