Այսօր, նոյեմբերի 21-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվեց ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկումն էր:
Շրջանային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են 2020 թ.-ի տեղական բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետ Մկրտիչ Մղդեսյանը ֆինանսա-բյուջետային նիստին ներկայացրեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:
Ըստ ներկայացված նախագծի 2020 թվականի բյուջեն առանձնապես չի տարբերվի 2019 թվականի բյուջեից: Ախալքալաքի տեղական բյուջեն 2019 թվականին կազմում է 9,222,209,0, իսկ 2020 թվականին կկազմի 9,475,500,0 լարի:
Պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հանդես եկավ առաջարկություններով, մասնավորապես Աբուլ գյուղում խմելու ջուր և բնական գազ անցկացնել:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստին ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին բյուջեի նախագծին, որպեսզի այն մտցվի բյուրոյի նիստ, այնուհետև ներկայացվի Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ:
Jnews-ը հետևողական կներկայացնի 2020 թվականի Ախալքալաքի տեղական բյուջեի հաստատման քննարկումներն ու ընդունումը: