«Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ցրման ժամանակ, վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված խախտումների համար ձերբակալել է 18 մարդու»,- այս մասին ասված է ՆԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի նախարարության ոստիկանական ուժերի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում, օրենսդիր մարմնի մուտքերը մաքրվել են արհեստականորեն ստեղծված պատնեշներից և խորհրդարանը կարող է աշխատել սովորական ռեժիմով:
«Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, հասարակական անվտանգության և իրավակարգի պաշտպանության նպատակով մնում են Ռուսթավելիի պողոտայում:
Ոստիկանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, պահպանել օրենքի պահանջները: Հակառակ դեպքում, ներքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կպատասխանի ցանկացած անօրինական փաստի»,- ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: