Վառելիքի գները Վրաստանում շարունակում են աճել, և առաջին անգամ 1 լիտր բարձրորակ բենզինի գինը հատել է հոգեբանական շեմը և այն արժե ավելի քան 3 լարի:
Միևնույն ժամանակ, վառելիքի ավելի ցածր որակի տեսակները դեռ չեն հասել 3 լարիի, սակայն, հաշվի առնելով նավթի միջազգային գների աճը և լարիի փոխարժեքի արժեզրկումը, հնարավոր է, որ դրանք նույնպես շուտով հատեն այդ շեմը:
Այսօր Վրաստանում բենզինի նվազագույն արժեքը մեկ լիտրի դիմաց 2.74 լարի է: Ամենաէժան դիզելային վառելիքն արժե 2.70 լարի: