Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հունիսի 28-ին կժամանի Նինոծմինդայի մանկատուն: Ինչպես «IPN»-ին հայտնել են Հանրային պաշտպանի գրասենյակից, օմբուդսմենը մանկատուն կժամանի մոտավորապես ժամը 13:00-ին:
Նինոծմինդայում որբացած և ծնողական խնամքից զրկված երեխաների գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ Բոդբեի եպիսկոպոս Յակոբի Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ հանդիպումը կայացել էր հունիսի 17-ին: Հենց այս հանդիպման ժամանակ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, որ մանկատունը կառավարող Բոդբեի եպիսկոպոս Գերաշնորհ Յակոբը և Հանրային պաշտպանը միասին պետք է այցելեն մանկատուն: