Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») տվյալներով՝ Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4%-ով և կազմել 18,1%։
«Սաքստատ»-ի տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, վարձու աշխատողների թիվն աճել է 36,2 հազար (4,4%) հոգով և հասել 867,9 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվն աճել է 19,4 հազար (5,1%) հոգով և կազմել 401,2 հազ. մարդ:
Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 63.0 հազարով (18.3%) և կազմել 281.6 հազար մարդ։
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում:
2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշը նվազել է 3,8%-ով, իսկ տղամարդկանց մոտ՝ 4,0%-ով։
2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց զբաղվածության մակարդակն աճել է համապատասխանաբար 1,6%-ով և 2,9%-ով»,- ասվում է «Սաքստատ»-ի տեղեկատվության մեջ։