Վրաստանի քաղաքացիները կարող են անվճար ստանալ հեպատիտ С-ի բուժման համար նախատեսված նոր սերնդի դեղամիջոց `«Հարվոնի»: Այդ մասին հաղորդել է լրագրողներին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար` Դավիթ Սերգեենկոն:
Սերգեենկոյի խոսքերով, դեղամիջոցը առաջացնում է ավելի քիչ կողմնակի բարդություններ, և բուժվելու տոկոսը օգտագործումից հետո ավելի բարձր է:
«Հիվանդներին, ովքեր հիմա կմտնեն ծրագրի մեջ կառաջարկենք բուժում «Հարվոնի»-ով: Ես ուզում են խնդրել բոլոր այն հիվանդներին, ովքեր հիմա բուժվում են «Սովալդ»-ով, ոչ մի դեպքում չթողնել բուժումը այն հույսով, որ նրանք կարող են անցնել «Հարվոնի»-ի: Այդ հնարավորությունը նրանք չեն ունենա: «Սովալդ»-ով բուժման դադարեցումը պայմանավորված է մեծ աղետալի ռիսկով»,- ընդգծեց Սերգեենկոն:
2015 թվականին Վրաստանում հեպատիտ C-ի բուժման ծրագրին ընդգրկվեցին յոթ հազար մարդ: Նրանցից երեք հազար 200 հիվանդներ արդեն ավարտել են բուժման կուրսը «Sovald» դեղամիջոցի օգնությամբ, որը բերել էին 2015-ի ապրիլին:
Ավելի քան 90% -ը բուժվել են, կողմնակի բարդություններ նկատվել է 3% -ի մոտ,իսկ 1.6%-ը մահացել են, ինչը, ըստ Սերգեյենկոյի, պայմանավորված էր հիվանդների ծանր վիճակով:
Նախարարը նաև անդրադարձավ 400 հիվանդներին, ովքեր ավարտել են բուժման կուրսը, խնդրեց, որպեսզի անեն վերջնական թեստը, որը կհաստատի իրենց առողջացումը:
«Ցավոք, 400 մարդ այդ 3200-ից, ովքեր ավարտել են բուժումը, մոռացել են այս պարտավորության մասին: Իմ խոնարհ և միևնույն ժամանակ, կատեգորիկ խնդրանքն է նրանցից յուրաքանչյուրին` անել այդ թեստերը, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խստացնել վարչարարության կանոնները մյուս բոլոր հիվանդների համար», – հայտարարել է նախարարը:
Նշենք, որ Վրաստանում այսօր արձանագրվել է շուրջ 160 հազար հեպատիտ C-ով հիվանդներ, պետությունը կարող է ֆինանսավորել տարեկան 20 000 հիվանդների բուժում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հեպատիտ C-ի բուժման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանի քաղաքացիները ստանում էին «Սովալդ» և «Լեդիպասվիրա», իսկ «Հարվոնին»` այս երկու դեղամիջոցների համադրությունն է: Վրաստան արդեն առաքվել է երկու հազար շիշ դեղամիջոց: Ֆինանսավորելու համար այս նախագիծը պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 20 մլն լարի:
Էդիտա Բադասյան