Այն անձիք, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են և ունեն այլ երկրի վարորդական իրավունք, սակայն ցանկանում են այն փոխարինել վրացականով կարող են դիմել Ներքին գործերի նախարարության Ծառայության գործակալությանը։

Վրաստանի քաղաքացին վարորդական իրավունքը փոխելու համար պետք է ներկայացնի մի քանի փաստաթուղթ.

Դիմում,
Վրաստանի քաղաքացիությունը հաստատող վկայական,
Այլ պետության կողմից տրված վարորդական վկայական,
Օրենքով սահմանված կարգով, օրինականացված կամ վավերացված վարորդական իրավունքի վկայականի հաստատում (իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի գրավոր դիմում, կամ օտար պետության կողմից տրված վարորդական վկայականի ընդհատման կամ դադարեցման մասին փաստը հաստատող տեղեկանք),
Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ,
Վարորդի վկայականը ընձեռող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված, սահմանի հատման մասին տեղեկանք,
Վճարումը հաստատող փաստաթուղթ (վճարը 15 լարի):

Վարորդական իրավունքը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ, անձը պետք է հաստատի, որ մինչև վարորդական վկայականը ստանալն առնվազն 185 օր՝ 1 տարի ապրել է այն երկրում, որտեղից էլ ստացել է վկայականը։ Ինչպես նաև օտար լեզվով ստացած բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն վրացերեն և համապատասխանաբար նոտարականացվեն:

Իսկ օտար երկրի քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձիք օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականը փոխելու համար պետք է ներկայացնի ներքոնշյալ փաստաթղթերը.

Դիմում (լրացվում է տեղում),
Անձնագիր կամ բնակության վայրի մասին վկայական,
Այլ պետության կողմից տրված վարորդական վկայական,
Վարորդական իրավունքի վկայականի հաստատում (վարորդի վարորդական իրավունքի մասին հաստատող փաստաթուղթը պետք է օրինականացված կամ վավերացված լինի օրենքի կողմից։ Ինչպես նաև նպատակահարմար է նշել վարորդական իրավունքի վկայականում նշված կարգը),
Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ (Ձև IV-100/ա),
Վրաստանում գրանցված լինելու կամ ժամանակավոր գրանցումը հավաստող փաստաթուղթ,
Վճարումը հաստատող փաստաթուղթ (վճարը 15 լարի)։

Փոխարինված վարորդական իրավունքը կտրվի մի քանի րոպեի ընթացքում։