Փետրվարի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը քննարկել է բյուջեի փոփոխությունները: Սա 2021 թվականի բյուջեի առաջին փոփոխությունն է:
Փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 1 415 317.39 լարի:
Փոփոխություններից մեկը վերաբերում էր ենթակառուցվածքային աշխատանքներին, նախագծեր կազմելուն, Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից ֆինանսավորվող ծրագրերի վճարմանը, Մանկապարտեզների միավորման գնումներին, մունիցիպալ ծառայությունների տրանսպորտային միջոցների սպասարկմանն ու նորոգմանը: Այս աշխատանքներն իրականացվել են անցյալ՝ 2020 թ.-ին, սակայն նախորդ տարի չի վճարվել կամ վճարվել է մասամբ: Այս աշխատանքների գումարը կազմում է 652 593.61 լարի և հատկացվում է փոխադրված մնացորդից:
Հանձնաժողովի նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք պետական ֆինանսավորմամբ, այս տարի պիտի իրականացվեն մունիցիպալիտետում: Այդ նախագծերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից առնվազն 5% -ով: Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 3 713 976 լարի, որից 3 465 051 լարին հատկացվում է պետբյուջեից, իսկ 248 925 լարին՝ տեղական:
Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի պատգամավորները քննարկել են հետևյալ լրատվամիջոցներին գումարի հատկացումը. GUARDIAN.GE՝ 4900 լարի, EKSPRESSNEWS՝ 2750 լարի: Նաև գումար է հատկացվում հետևյալ միջոցառումների համար՝ քաղաքապետարանի համար 5100 լարիի ախտահանիչ միջոցների ձերքբերում, 100 000 լարի` նոր աղբամաններ գնելու համար, 3500 լարի` ՎՈՒԵ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի թանգարանի ջեռուցման համար, 6470 լարի` քաղաքապետարանի շենքի զուգարանների նորոգման համար և 174 720 լարի այլ աշխատանքների համար:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ տարբեր գյուղերից քաղաքի եւ այլ գյուղերի դպրոցներ աշակերտներ տեղափոխելու հարցը: Այդ գումարը կազմում է 50 000 լարի: 2020 թվականի պետական ծրագրերից խնայվել է 339 078,78 լարի, որը կօգտագործվի այլ աշխատանքների համար:
Պատգամավորների մոտ բողոք է առաջացրել Կարտիկամ գյուղի աշակերտներին քաղաքի ռուսական դպրոց տեղափոխելու հարցը: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեն պահանջել է բացատրել, թե ինչու պետությունը պետք է վճարի Կարտիկամ գյուղի դպրոցականների տեղափոխման համար, իսկ Օրինակ՝ Գումբուրդո գյուղի աշակերտների համար չվճարի, եթե նրանք նույնպես սովորում են Ախալքալաքի դպրոցներում, և տրանսպորտավորման համար դիմել են քաղաքապետարան ու մերժում ստացել:
Պատգամավորների մոտ այդ հարցը բուռն կերպով քննարկել է: Կարտիկամ գյուղի պատգամավոր Գենադի Էլիզբարյանը պնդում էր, որ փոխադրումները հարկավոր են, մանավանդ որ հենց պատգամավորներն են խոստացել դա գյուղացիներին: Ախալքալաքի մունիցիպալիտետում աշակերտների տրանսպորտային փոխադրումը կատարվում է 28 գյուղերից:
Պատգամավորները համաձայնության են եկել փոփոխությունների բոլոր կետերի շուրջ, բացի երեխաների տեղափոխման կետից: Այնուամենայնիվ, որոշվել է այս հարցը տեղափոխել Բյուրոյի նիստի քննարկմանը: