Առարկայական և մասնագիտական իրավասության հաստատման թեստավորմանը, որն անց է կացվել նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 8-ը: Քննություններին մասնակցել է մոտ 21 հազար ուսուցիչ և ուսուցիչ դառնալու ցանկացող, ինչը գրանցված դիմորդների 80%-ն է:
Այսօր, նոյեմբերի 11-ին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քննությունների և գնահատման ազգային կենտրոնի տնօրեն՝ Սոփո Գորգոձեն: Թեստավորումն անցկացվել է Վրաստանի 8 քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Փոթի, Ախալցիխե, Օզուրգեթի, Զուգդիդի, Թելավի, բացված 13 կենտրոնում:
Ըստ նրա, գործընթացն ընթացել է հանգիստ մթնոլորտում, առանց բարդությունների:
Հիշեցնենք՝ ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների աշնանային քննություններին գրանցվել էր ավելի քան 26 600 դիմորդ, այդ թվում 15 000 պրակտիկոս ուսուցիչ: