Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանից, մենք դեմ չենք լինի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում «կենսական նշանակություն» չունի։
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանից, մենք դեմ չենք լինի, բայց եթե նրանք ցանկություն հայտնեն մնալ, մենք պատրաստ ենք դա նույնպես քննարկել։ Բայց մենք այս ընթացքում երբեք այս հարցերը չենք բարձրացրել», — հայտարարել է Փաշինյանը։
Տեղեկատվության համար նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանից, եթե Երևանը նման որոշում կայացնի։
«Եթե Հայաստանը որոշի, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք վաղը կհեռանանք։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի», — նշել է Պուտինը։

