Փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կայացած խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 20 վայրկյանում առավելության հասավ մրցակցի նկատմամբ և բացարձակ հաղթանակ գրանցեց:
Մրցաշարին մասնակցում էին 7 պետություններից պրոֆեսիոնալ մարզիկներ:
Նաիր Մելիքյանը հանդես եկավ 72 կգ քաշային կարգում: Նրա մրցակիցն էր Հայաստանը ներկայացնող սամբոյի կրկնակի չեմպիոն Աշուղ Աթոյանը:
Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի Նաիր Մելիքյանը ընդամենը 20 վայրկյանում կարողացավ ջախջախիչ հաղթանակ տանել:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս: Իմ հաղթանակները Աստծո շնորհիվ են, շնորհակալ եմ Տեր Հիսուսին: Շնորհակալություն եմ հայտնում Ատոմ Էլիզբարյանին և Հայաստանի ՄՄա նախագահ Աշոտ Պետրոսյանից», – ասաց Նաիր Մելիքյանը:
Նաիր Մելիքյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Սպորտ՝ պատուհան, որտեղից աշխարհին ճանաչելի է Ջավախքը
2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:
Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։