Ախալցիխեում, Ճաճարակի գյուղի մոտ միկրոավտոբուս է կողաշրջվել:
Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում։
Միկրոավտոբուսի վարորդը մեքենան կանգնեցրել է ճանփեզրին, և այն անսպասելիորեն շրջվել է։
«Հողը սահեց մեքենայի տակից, մեքենան էլ հետը ընկավ։ Մեքենայի մեջ մենակ ես էի, ես էլ չեմ վնասվել»,- ասել է միկրոավտոբուսի վարորդը sknews-ին տված հարցազրույցում։
Մեքենան Ախալքալաքից տեղափոխվել է Ախալցիխե:
Ըստ ՆԳՆ-ի վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, հետևաբար՝ «վարորդը կենթարկվի վարչական տուգանքի»:
Աղբյուրը՝ sknews.ge