Վրաստանում ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա կապակցությամբ՝ այսօր, երկրի տարբեր քաղաքներում խաղաղ երթեր են անցկացվում։ Սամցխե-Ջավախքում միջոցառումն անցկացվում է Ախալցիխե քաղաքում։ Քաղաքացիները նախ հավաքվել են Սուրբ Համբարձման տաճարի մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի Սուրբ Շալվա Ախալցիխելիի տաճար։

Ախալցիխեում խաղաղ երթին մասնակցել են նաև Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու պետական այլ հաստատությունների աշխատակիցները։

Ինչպես փոխանցում են Ախալցիխեի մեր գործընկեր լրատվամիջոցները միջոցառման ժամանակ Ախալցիխեի քաղաքապետն ու Համբարձման տաճարի առաջնորդը խոսքով դիմել են քաղաքացիներին։

Ինչպես նաև տեղական ֆոլկլյորային անսամբլները ներկայացրել են համերգային ծրագիր։

Նշենք, որ ընտանիքի սրբության տոնը հաստատվել է 2014 թվականին՝ Իլիա երկրորդի օրհնությամբ և արդեն տասներորդ տարին է, ինչ նշվում է Վրաստանում։

Հիշեցնենք, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 17-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր, իսկ համապատասխան որոշումն ստորագրել է մայիսի 15-ին։