Վրաստանի ներքին գործերի նախարարի որոշմամբ` Ախալցիխեում սպասարկման գործակալությունը փոխում է վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլի քննական երթուղիները։ Փոփոխությունը կատարվել է գործող երեք երթուղիների վրա:
Հատկանշական է, որ երեք երթուղիներում էլ փոփոխությունը կատարվել է հիմնականում շրջադարձերի տարածքում։
Ձեզ ենք ներկայացնում կատարված փոփոխությունները՝
Գործնական քննության երկրորդ փուլի առաջի երթուղին սկիզբ է առնում գործակալության կենտորնից, Բ. Ջաղելիի, Շոթա Ռուսթավելլի փողոցներով, այդպես անցնելով մի քանի փողոց մինչև Թամարաշվիլիի փողոցով հասնում է գործակալության կենտրոն։
Երկրորդ երթուղին սկիզբը տրվում է գործակալության կենտրոնից արդեն ապրիլի 9-ի փողոցով և շարունակվում նույն ուղղությամբ, ինչպես առաջինը։
Իսկ երրորդ երթուղին սկիզբ է առնում գործակալության կենտորնից արդեն հակառակ ուղղությամբ՝ Թամարաշվիլիի փողոցով մինչև կենտորն։
Բացի Ախալցիխեից փոփոխություն է կատարվել նաև Սանչխերեի և Թելավիի երթուղիներում: