Ախալքալաքի կենտրոնական փողոցները կրկին անանցանելի են և բազմաթիվ փոսերով: Տվյալ փողոցների վերականգնումը նախատեսված չէ, բայց փոսային նորոգումը կիրականացվի, բայց երբ՝ դեռևս պարզ չէ:

«Կրկին ասֆալտը հալվել է ձյան հետ միասին», սա թևավոր արտահայտություն է դարձել, որը կրկնվում է Ախալքալաքի բոլոր վարորդների կողմից, հիմնականում գարնանը:

Ախալքալաքում Ջավախեթյան, Դարբինյան, Թավիսուփլեբա (Ազատության) որոշ հատվածներ և Աղմաշենեբելի փողոցները դժվարանցանելի են: Ավտոմեքենաները փոսերը շրջանցելու համար, հաճախ դուրս են գալիս հանդիպակած գոտի կամ նույնիսկ մայթեր՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

Ըստ բնակիչների` խնդիրը կայանում է նրանում, որ ասֆալտապատման աշխատանքներն անորակ է կատարվում: Հետևաբար, նման խնդիրներ են առաջանում:

Javakheti 2

Բոլորը դժգոհում են ճանապարհների վատ վիճակից, քանի որ գրեթե յուրաքանչյուր վարորդ, ամեն օր անցնում է այդ փողոցներով:

«Ամեն օր ես ստիպված եմ մի քանի անգամ անցնել այս ճանապարհով, փոսերը շատ խորն են, մի օր իմ մեքենայի ճեղապարսատիկը, ե՞րբ է լուծվելու այս խնդիրը», – ասում է Արթուրը:

Javakheti2

Տաքսու վարորդները հաշվարկում են քաղաքում մեքենայով երթևեկելու եկամուտներն ու ծախսերը, և ասում, որ շատ են ծախսում մեքենայի վերանորոգման վրա:

«Անհնար է այդ ճանապարհներով մեքենա վարել: Ամենուրեք փոսեր և ցեխ է: Հատկապես Արդարադատության տան մոտ, այնտեղ խաչմերուկ կա և շատ դժվար է խուսափել փոսերից», – ասում է տաքսու վարորդը:

Պարզելու համար, թե ե՞րբ են նրանք պատրաստվում լուծել այդ խնդիրը, մենք դիմեցինք «Ջավախ-Ավտո-Գզա»-ի գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեին:

«Այս խնդիրը շուտով կլուծվի, երբ կկնքենք պայմանագիրը, անմիջապես կսկսենք վերանորոգման աշխատանքները», – ասում է նա:

Բրատիսլավ Իգիթխանյան