Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տալիս՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել անձնական դիմումի հիման վրա:

«Հարցը, որը ես կցանկանայի նշել ձեզ հետ միասին, մեր գործընկերներից մեկի՝ Միխեիլ Բատիաշվիլիի խնդրանքն է, որ անձնական դիմումի հիման վրա նա ցանկանում է հեռանալ կրթության, սպորտի և մշակույթի նախարարի պաշտոնից: Առաջին հերթին մենք բոլորս պետք է շնորհակալություն ասենք Միխեիլ Բատիաշվիլիին այն գործունեության համար, ինչը նա ծավալել է կրթության ոլորտի բարեփոխման գործում և, իհարկե, այն նվաճումների համար, որոնք մենք վերջին տարիներին գրանցել ենք սպորտում և մշակույթում»,- ասել է Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, կրթության ոլորտի բարեփոխումանը անհրաժեշտ է ավելի արագ և արդյունավետ զարգացում:

Վրաստանի վարչապետը դեռևս չի նշել Միխեիլ Բատիաշվիլիի իրավահաջորդի անունը: