Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, ղազախական ցորենի վերադարձը վրացական շուկա վերադարձը մեծ առաջընթաց է:
Ինչպես հաղորդել են InterpressNews-ին Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից, Նաթիա Թուրնավան հանդես է եկել այս հայտարարությամբ Ղազախստանում, որտեղ նա գտնվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցի շրջանակներում:
Ըստ Նաթիա Թուրնավայի, Վրաստանի և Ղազախստանի վարչապետների մակարդակով, վերջնականապես համաձայնեցվել է Ղազախստանի ցորենի մատակարարման հարցը Վրաստան:
«Այսօր ռուսական ցորենը գերիշխում է վրացական շուկայում, որը դիվերսիֆիկացում չէ և այդքան էլ լավ չէ: Մենք վերջնականապես համաձայնեցինք` ղազախական կողմը կտրամադրի ֆինանսական օգնություն և կսուբսիդավորի ցորենի փոխադրումն իր տարածքում, ինչը մեզ հնարավորություն կտա Վրաստանում էլ ավելի մեծ ծավալով և համեմատաբար մատչելի գնով մատակարարել Ղազախստանի ցորենը: Ընդհանուր առմամբ դա կխթանի վրացական շուկայում ռազմավարական արտադրանքի մատակարարման խնդիրը», – նշել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: