Վրաստանի արտգործնախարարությունը ցավակցել է պաշտոնական Երևանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ։

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են։ Մեր ցավակցություններն ենք փոխանցում ողբերգության զոհերի ընտանիքներին և բարեկամներին։ Արագ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին, և այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հայաստանցի մեր բարեկամներին», – նշված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության Twitter-ի օգտահաշվում։