Հասարակություն 24 Մայիսի, 2020 • Անձրևոտ եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև մայիսի 26-ը

Անձրևոտ եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև մայիսի 26-ը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Գործակալության տեղեկության համաձայն մոտակա երկու օրերին ամբողջ Վրաստանի տարածքում կտեղա անձրև, առանձին տեղերում կդիտվի ուժեղ քամի, հնարավոր է կարկուտ:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ հորդառատ անձրևները կարող են գետերում զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը և գետերի վարարման և սողանքների պատճառ դառնալ:

Լեռնային շրջաններում հնարավոր է սողանքների ակտիվացում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝