Հոկտեմբեր ամսին Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 100 փաստ է արձանագրվել:
Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի հսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, հայտնաբերել են ապօրինի փայտահատման և արդյունահանման 594 դեպք, դրանցից 16 փաստ պարունակում է քրեական հանցագործության նշաններ:
Անօրինական ծառահատումների ամենամեծ քանակը գրանցվել է Կախեթի շրջանում՝ 237 դեպք:
Քվեմո-Քարթլիի շրջանում բացահայտվել է 54 դեպք, Աջարիայում՝ 62, Իմերեթի՝ 56, Սամցխե-Ջավախեթի՝ 100, Շիդա-Քարթլի՝ 24, Մցխեթա-Մթիանեթի՝ 16, Գուրիա՝ 5, Սամեգրելո՝ 14, Ռաճա-Լեչխումի՝ 9 դեպք:
Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 3000 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 67 խախտում:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):