Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախքում կորոնավարակի 23 նոր դեպք է հաստատվել է, որից 4-ը՝ Ախալքալաքում։
Այսօր ամբողջ տարածաշրջանում հաստատավել է նոր կորոնավարակի 23 դեպք, որից 13-ը՝ Ախալցիխեում, 2-ը՝ Ասպինձայում, 1-ը՝ Ադիգենում, 4-ը՝ Ախալքալաքում, իսկ 3-ը՝ Նինոծմինդայում։
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 667 անձ, որից 105-ը՝ Ախալքալքում, իսկ 39-ը Նինոծմինդայում։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ կորոնավարակ էր հաստատվել Ախալքալաքի շտապ օգնության 13 աշխատակցի մոտ, մյուս 10-ի թեստի պատասխանները բացասական են եկել, սակայն նրանք պետք է կրկնակի թեստ հանձնեն։
Իսկ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի 70 աշխատակից թեստ է հանձնել, որից պարզ է 50-ի պատասխանները, որոնք էլ բացասական են, մյուս 20-ի պատասխանները դեռ չեն եկել։