Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 478 նոր դեպքերից ամենաշատ դեպք արձանագրվել է Աջարիայում՝ 196, և Թբիլիսիում՝ 178:

Մարինա Էնդելաձեի տվյալներով, երկրում 50 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից 8-ը տեղափոխվել է օկուպացված Աբխազիայից:

«Մենք ունենք 196 նոր դեպք Աջարիայում, 178-ը՝ Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթի, 1-ը՝ Գուրիա, 4-ը՝ Մցխեթա-Մթիանետի, 13-ը՝ Սամեգրելո -Զեմո Սվանեթի, 15-ը Քվեմո Քարթլիում, և 6-ը՝ Շիդա Քարթլիում»,- տեղեկացրել է Մարինա Էնդելաձեն: