Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 1 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 849:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 49 նոր դեպք, որից 8-ը՝ Ասպինձայում, 14-ը՝ Ադիգենում, 18-ը՝ Ախալցիխեում, 4-ը՝ Բորժոմիում, 1-ը՝ Ախալքալաքում և 3-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 131 անձ։ Ախալցիխեում՝ 511, Բորժոմիում՝ 164, Ադիգենում՝ 182, Ասպինձայում՝ 133, Ախալքալաքում՝ 92 և Նինոծմինդայում՝ 49:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 313 մարդ, որից 48-ը՝ Ախալցիխեում, 265-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 849 դեպք, առողջացել է 97 պացիենտ, 8-ը՝ մահացել: