Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հրաժարվել են հաստատել բյուջեում կատարվելիք փոփոխությունը, ըստ որի, 2000 լարի կհատկացվեր «Մեսխեթյան պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի» ներկայացման տոմսերի համար: Ախալքալաքում թատրոնի ներկայացումը հետաձգվել է:
Ախալցիխեի «Մեսխեթյան դրամատիկական թատրոնը» այսօր, հոկտեմբերի 31-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը հանդես էր գալու ներկայացմամբ: Նրա համար, որ ներկայացումը դիտել ցանկացողները, կարողանային այն տեսնել անվճար, 2019 թվականի բյուջեի փոփոխությունների հերթական փաթեթում քաղաքապետարանը ներառել էր 2000 լարի ծախս՝ ներկայացման տոմսերի արժեքը վճարելու համար:
Այսօր, հոկտեմբերի 31-ին, ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը, փոփոխությունների հերթական փաթեթի քննարկման ընթացքում, քննարկեց 2000 լարիի հարցը, բայց չհաստատեց այդ ծախսը: Այնուամենայնիվ, հարցը քննարկվեց նաև բյուրոյի նիստում, որը ձայների մեծամասնությամբ հավանություն չտվեց այդ հարցին:
Դեմ քվեարկողները, փաստարկեցին, որ մունիցիպալիտետը բազմաթիվ անավարտ փոքր աշխատանքներ ունի, որոնք 2000-3000 լարիի պակասության պատճառով չեն կարող ավարտվել:
Պատգամավորներն առաջարկեցին տոմսերը վաճառել Մշակույթի տան տոմսարկղում:
Ներկայացումը պետք է կայանար այսօր, հոկտեմբերի 31-ին, իսկ տոմսերը չէին վաճառել, քանի որ քաղաքապետարանը բյուջեից ֆինանսավորման հույս ուներ: Ներկայացումը հետաձգվեց, և պարզ չէ, թե կլինի այն հետո:
Հոկտեմբերի 17-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների միջև հուշագրի համաձայն հաստատել էր 3000 լարի հատկացնել այս թատրոնին՝ նոր ներկայացման համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետը 3000 լարի է հատկացրել Մեսխեթի թատրոնին