Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկայի ներկայացուցիչները քաղաքապետարանի հետ համագործակցությամբ՝ անվճար ակնազննում անցկացրին։

Հետազոտություն կանցկացվի նաև վաղը՝ դեկտեմբերի 15-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում, ժամը՝ 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում:

Անվճար հետազոտություն է անցկացնում բժիշկ Սոֆիո Իմեդաշվիլին: Քաղաքապետարանում էին հավաքվել ինչպես թոշակառուներ, այնպես էլ միջին տարիքի մարդիկ։ Սկզբից լեզվի իմացության խնդիր առաջացավ, մեծահասակները չէին տիրապետում վրացերենին, համապատասխանաբար չէին հասկանում բժշկի ասածները: Այնուհետև բժիշկը դիմեց քաղաքապետարանի աշխատակիցներին և խնդրեց թարգմանիչ: Քաղաքապետարանը անմիջապես թարգմանիչ տրամադրեց։

aknabuyj2

«Քանի որ սարքավորումները, որոնք տեղադրված են հիվանդանոցում տեղափոխելը դժվար է, ստուգումները անցկացնում ենք հատուկ տեղաշարժման համար նախատեսված գերմանական կոնտակտային բիոմիկրոսկոպով, որը 3 տարի է ինչ ունենք։ Միկրոսկոպում ընդանրացված է 4 տեսակ սարքավորում։ Ինչ խոսք, ընդունում ենք բոլոր պացիենտներին, բայց մեր առաջնահերթությունն է մեծահասակները, որոնց համար դժվար է բժշկի մոտ հասնել, այդ իսկ պատճառով մենք ենք եկել», – Jnews-ի հետ զրույցում պարզաբանեց կլինիկայի մենեջեր Էլիսո Մեցխվարիշվիլին:

aknabuyj1

Հարկ է, նշել որ կատարակտով հիվանդներին, որոնք վիրահատություն կարիք ունեն, կարող են վիրահատվել Ախալցիխեում՝ Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկայի կողմից հատկացված շարժական կլինիկայում։

Վիրահատությունները ֆինանսավորվում են ամենամյա առողջապահության ծրագրի շրջանակներում։ Իսկ հետազոտությունները ֆինանսավորում է Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկան։

Վարդուհի Կուրղինյան