Ախալքալաքի շրջանի Կումուրդո (Գումբուրդո) գյուղում աղբարկղների վրա հայտնվել էին պաստառներ, որոնց վրա պատկերված էին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի լուսանկարը և «Հենզել Մկոյանի սկզբունքները. Ես ստախոս և խաբեբա եմ» գրությունը: Պատգամավորն ինքը լուրջ չի վերաբերում դրան, ասելով, որ երկրում տիրում է ժողովրդավարություն, և որ նրանք, ովքեր դա արել են, չափազանց էժան վարվելաձևեր ունեն:
Պաստառները փակցվել էին գյուղի աղբարկղերի վրա հոկտեմբերի 26-ի երեկոյան: Երկրորդ օրը դա հայտնի դարձավ Ախալքալաքում, և պաստառները պոկվել էին աղբարկղերից: Պաստառների վրա գրված էր.«Ես չեմ կատարելու իմ խոստումները, ես չեմ կատարելու իմ խորհրդարանական պարտականությունները, ես կեղծել եմ և կեղծելու եմ ընտրությունները, ես գնել եմ ձեր ձայները, ես օգտագործել եմ բնակչությանը և խաբել նրանց, որ ավելի հարստանամ, ես խաբում և ձեզ բռնանում եմ պետության անունից … »։
Պատգամավորի Ախալքալաքի բյուրոյում տեղյակ չէին այդ պաստառների մասին: Պատգամավորն ինքն ասում է, որ մեծ ուշադրություն չի դարձրել դրան: «Վրացական երազանքի» Ախալքալաքի ներկայացուցիչ, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը նույնպես լուրջ չի վերաբերվում այս փաստին:
«Քանի որ մենք հիմա ակտիվ քաղաքական գործունեություն ենք վարում՝ շրջում ենք գյուղերով, խոսում ենք այն մասին, թե ինչ է արվել, ապագայի ծրագրերի մասին, որոշ ընդդիմադիր կերպով տրամադրված անձանց դա դուր չի գալիս, ուստի նրանք որոշել են այդ եղանակով իրականացնել հակագովազդ, բայց եթե նրանք ունենային ադեկվատ մտածողություն, ապա նրանք չէին վերցնի պատգամավորի այդ լուսանկարը: (Խմբ. Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին նվիրված ակցիայից): Նա ունի հարյուրավոր լուսանկարներ: Այսօր քաղաքական հակառակորդներն ամենուրեք անում են նման բաներ: Պարզապես շատ վայրերում ամեն ինչ ակնհայտորեն է արվում, իսկ այստեղ գիշերը գաղտնի կերպով են փակցրել », – ասում է Նաիրի Իրիցյանը: