Ախալքալաքի Սակրեբուլոն բնակչությանը և խանութների սեփականատերերին կոչ է անում հետևել բոլոր այն միջոցառումներին, որոնց շնորհիվ կորոնավիրուսի տարածումը տեղի չի ունենա փողի միջոցով, կամ խանութներում՝ հպման միջոցով: Ինչպես նաև բնակչությանը կոչ է անում դուրս գալ տնից խիստ անհրաժեշտության դեպքում և օգնել նրանց, ովքեր չունեն խնամակալներ, ովքեր օգնության կարիք ունեն:
Այն հանգամանքի հետ կապված, որ Վրաստանն աստիճանաբար որոշ սահմանափակումներ մտցրեց՝ բնակչության շրջանում COVID-19-ը չտարածելու նպատակով, իսկ երկրում մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ դրություն, վիրուսի զանգվածային տարածման բազմաթիվ վտանգներն արդեն կասեցված են: Այնուամենայնիվ, երկիրը չի կարող արգելել մթերային խանութների աշխատանքը, ապրանքների վաճառքը, քանի որ բնակչությունը պետք է ապահովված լինի մթերքով և առաջնային անհրաժեշտության տարբեր ապրանքներով:
Արդյունքում, կորոնավիրուսի մանրէների հիմնական կրիչը` փողը, շարունակում է մնալ շրջանառության մեջ:
Մասնագետները պնդում են, որ կորոնավիրուսի հարուցիչները կարող են ամենաերկարատևն ապրել պլաստիկե մակերևույթների և փողի վրա, և տարբեր մասնագետներ նշում են փողի վրա վիրուսի գոյատևման տարբեր ժամանակահատված՝ մի քանի ժամից մինչև 2 շաբաթ: Փողը, սակայն, հնարավոր չէ հանել շրջանառությունից: Հետևաբար, մեկ վարակված տարադրամը կարող է տարածել վիրուսը և վարակել շատ մարդկանց:
Այսինքն՝ պետությունը պաշտպանել է իր քաղաքացիներին արտերկրից վիրուսի ներթափանցումից, ինչպես նաև նպաստում է նրան, որ նվազագույնի հասցնի քաղաքացիների հավաքները մեկ վայրում՝ COVID-19-ի չտարածման նպատակներով, բայց եթե յուրաքանչյուր անձ չպաշտպանվի և զգուշություն չցուցաբերի, ոչ մի պետություն չի կարող յուրաքանչյուր տարադրամը մաքրել, նախքան այն քաղաքացուն տալը, կամ խանութի կամ սայլակի յուրաքանչյուր բռնակը, կամ էլ այն ամենը, ինչին կարող է դիպչել մարդը:
Կորոնավիրուսը մարդու օրգանիզմ է ներթափանցում բերանի, քթի և աչքերի լորձաթաղանթի միջոցով: Այդ իսկ պատճառով, ֆրանսիացի բժիշկները պաշտպանվելու ամենահուսալի միջոցն անվանում են ձեռքերի հաճախակի լվացումը:
Ելնելով այս իրողությունից՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հորդորում է յուրաքանչյուր բնակչի՝ լինել չափազանց զգույշ, հետևել սեփական հիգիենային, հատկապես հասարակական վայրերում փողին և առարկաների հպվելու դեպքում:
Ռիսկի տակ գտնվող անձանց (տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք), օգնելու նպատակով, ովքեր չունեն խնամակալներ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն՝ քաղաքապետարանի, պատգամավոր Հենզել Մկոյանի և «Վրացական երազանքի» Ախալքալաքի շտաբի հետ միասին նախաձեռնել և հավաքել են 15 հոգուց բաղկացած կամավորականների խումբ, որը մթերքը մատակարարում է այդ մարդկանց՝ նպատակ ունենալով պաշտպանել նրանց խանութում կամ դեղատանը կորոնավիրուսով վարակման ռիսկից: Օգնության կարիք ունեցող մարդիկ կարող են օգնության համար դիմել կամավորներին, և ըստ սոցիալական միավորների և ցուցակների, որոնք քաղաքապետարանի սոցիալական ծառայության տրամադրության տակ են, խումբը կօգնի մթերքի կամ այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման հարցում:
«Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, եթե ինչ-որ մեկը, օրինակ, գնում է խանութ, և գիտի, որ իր հարևանը կամ հարևանուհին միայնակ, ծեր կին է կամ տղամարդ, գնումներ կատարեք նաև նրանց փոխարեն՝ պահպանեք նաև հիգիենայի կանոնները, գնումները կատարեք ձեռնոցներով և ախտահանեք ձեռքերը: Մենք բոլորս պետք է ծայրաստիճան զգույշ լինենք, որպեսզի խուսափենք զանգվածային վարակումից», – ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: