Ախալքալաքցի կարատեիստներ Աքսաննա Ավետյանը, Դավիթ Սեսաձեն և Արտյոմ Ավագյանը քննությունը հանձնելով արժանացել են «սև գոտիների»: Աքսանա Ավետյանն արդեն ունի երկրորդ աստիճանի դանը, մյուսներն ունեն առաջին դանը:

2021 թվականի հուլիսի 30-ին՝ Ախալքալաքի մարզադպրոցում մարզվող երեք մարզիկները, կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանի մոտ հանձնել են «սև գոտու» քննությունը:

Քննությունն ընդունել է Վրաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ, Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիայի նախագահ, Պաշտպանության և անվտանգության համաշխարհային ակադեմիայի (Իսրայել) փոխնախագահ, ակադեմիկոս (2011), աշխարհի չեմպիոն, Ոչ օլիմպիական մարզաձևերի վրացական կոմիտեի փոխնախագահ, Վրաստանում կարատեի զարգացման հիմնադրամի նախագահ Կախա Բասիլիան:

Աքսաննա Ավետյանը, Դավիթ Սեսաձեն եւ Արտյոմ Ավագյանը մարզվում են շուրջ 10 տարի: Նրանք տարբեր միջազգային մրցումների, Եվրոպայի առաջնությունների, աշխարհի առաջնությունների մասնակիցներ ու մրցանակակիրներ են:

Վիճակագրության համաձայն, կարատեով զբաղվել սկսող 10 000 մարզիկներից միայն 3-ն են հասել մինչ սև գոտի, և նրանցից միայն մեկն է դառնում մարզիչ (Սենսեյ):

-Աքսաննա Ավետյանը հանձնել է քննությունը և ստացել երկրորդ դան,
-Դավիթ Սեսաձեն հանձնել է քննությունը և ստացել առաջին դան,
-Արտյոմ Ավագյանը հանձնել է քննությունը և ստացել առաջին դան:

Կախա Բասիլիան մարզիկներին նվիրել է իր «Դեպի հաջողություն տանող ճանապարհը» գիրքը` նրանց ոգեշնչելու համար:

Օլիմպիական ծրագրում առաջին անգամ ներառվել է կարատե սպորտաձևը: Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու լիցենզիան Վրաստանից ստացել է Գոգիտա Արկանիան: