Կրոնական հարցերով պետական գործակալությունն իր ներկայացուցչությունն է բացել Սամցխե-Ջավախքում, որում դեռևս կաշխատի միայն ղեկավար, պատմաբան Էլվարդ Զազաձեն: Այս մասին փոխանցում է sknews.ge-ին:
Գործակալության ղեկավար Զազա Վաշաղմաձեն տարածաշրջանի տարբեր աղանդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին այս նորության մասին ներկայացրեց այսօր՝ մայիսի 2-ին: Ներկայացուցչությունը կաշխատի կրոնական դավանանքների եւ կառավարության միջեւ հաղորդակցության ուղղությամբ:
Ներկայացուցչի գրասենյակը կլինի Ախալցիխեի վարչական շենքում:
Կրոնական հարցերի պետական գործակալությունն արդեն ներկայացրել է իր ներկայացուցչությունները Քվեմո-Քարթլիում եւ Աջարիայում: