Եվրամիությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) սկսում են 9 միլիոն լարիի չափով (ավելի քան 2,8 միլիոն դոլար) դրամաշնորհային ծրագիր՝ օգնելու համար վրացական գյուղերին COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում: Այս մասին հայտնում են Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
Նախաձեռնության նպատակն է խթանել գյուղերում ոչ ֆերմերական բիզնեսի զարգացմանը, մշտական աշխատատեղերի ստեղծմանը, բնական ռեսուրսների կայուն կառավարման և կլիմայի փոփոխության մեղմացմանը: Ծրագիրն իրականացվելու է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության և Գյուղերի զարգացման գործակալության հետ համատեղ:
Սկսնակ կամ աճող ոչ գյուղատնտեսական ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալու մինչև 170 հազար լարի դրամաշնորհ: Գյուղերում ձեռնարկությունների էներգախնայողության բարձրացման համար նախատեսված են մինչև 30 հազար լարի դրամաշնորհներ:
Ծրագիրը կենտրոնացած է ութ մունիցիպալիտետներում` Ախալքալաքի, Բորժոմիի, Դեդոփլիսծղարոյի, Կազբեգիի, Քեդայի, Խուլոի, Լագոդեխիի և Թեթրիծղարոյի: Պարտադիր չէ, որ դիմորդն բնակվի այս տարածաշրջաններում, սակայն նրանց նախագծերը պետք է առնչվեն նպատակային մունիցիպալիտետների հետ:
«Եվրամիությունը մոբիլիզացնում է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ օգնելու Վրաստանին հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Ուրախ եմ, որ դրամաշնորհային ծրագիրը կօգնի օժանդակել վրացական գյուղերին, որտեղ տնտեսական զարգացումը շարունակում է մնալ խնդիր նույնիսկ սովորական իրավիճակում», – ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզա Ուինթոնը նշել է. «Վրաստանի օրինակելի պատասխանը կորոնավիրուսային համավարակին փրկեց բազում կյանքեր»:
«Այսօր մենք հնարավորություն ունենք խթանել կանաչ զարգացումը գյուղերում, ինչը ծառայում է մարդկանց և մոլորակի բարեկեցությանը: Այժմ մենք հնարավորություն ունենք խթանելու կանաչ այլընտրանքները գյուղական վայրերում, որոնք օգուտ կբերեն ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակին», – ասել է Ուինթոնը:
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս http://www.arda.gov.ge/ կայքում:
ԵՄ-ն և ՄԱԶԾ-ը Վրաստանում գյուղական զարգացման երկարաժամկետ կողմնակիցներն են: 2013-2022 թվականների «Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եվրոպական ծրագրի» (ENPARD) շրջանակներում Վրաստանին ԵՄ-ն օգնության տեսքով հատկացրել է ավելի քան 600 միլիոն լարի (179,5 միլիոն եվրո):
Այս օգնությունը նպատակ ունի բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, զարգացնել և ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ գյուղերում:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից