Այսօր Ախալքալաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ուսումնական տարվա հաշվետու համերգը:
Դպրոցի աշակերտները ներկայացրեցին փոքրիկ հաշվետու համերգ: Երեխաների համերգը լսելու էր եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Այս տարի երաժշտական դպրոցը կավարտի 23 աշակերտ, իսկ թե քանի նոր աշակերտ կունենա դպրոցը պարզ կդառնա սեպտեմբերին:
Երժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանի խոսքերով, նրանք ցանկանում էին ներկայացնել ոչ միայն հաշվետու համերգ, այլ նաև կազմակերպել փոքրիկ տոն երեխաների, ծնողների և ուսուցիչների համար:
Համերգին ելույթ ունեցավ նաև դպրոցի նախկին սան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անաիդա Ստելմաշովան:
Շուշան Շիրինյան