Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ախալքալաքի կենտրոնից ավտոբուսներով և միկրոավտոբուսներով հասարակական հատվածի աշխատակիցները մեկնել են Ախալցիխե՝ մասնակցելու իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին։

«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սամցխե-Ջավախքում սկսվել են շրջանային միջոցառումները։ Նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար Ախալքալաքից մեկնել են մունիցիպալ ծառայողներ, մանկապարտեզների, գրադարանների և այլ պետաշխատողներ։ Այն մասին, որ «պարտավոր են» մասնակցել նախընտրական քարոզարշավին, նրանք իմացել են երեկ երեկոյան։

«Վրացական երազանք»-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ այսօր հանդիպումը տեղի է ունեցել Ախալցիխեում, ժամը՝ 18:00-ին։ Հանդիպմանը ելույթ են ունեցել իշխող կուսակցության առաջնորդները։