«Վրաստանի քաղաքացիության վերաբերյալ» Վրաստանի օրգանական օրենքում կատարված փոփոխության համաձայն քաղաքացիությունը պահպանելու պահանջի վերջնաժամկետը երկարացվել է մինչև՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության վերաբերյալ» Վրաստանի օրգանական օրենքում կատարված փոփոխության հրամանագիրը։
Համաձայն փոփոխությունների՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հնարավորություն կունենան դիմում ներկայացնել Վրաստանի քաղաքացիության պահպանման համար։
Հիշեցնենք՝ 2017-ին Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ ընդունեց՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում արգելելով Վրաստանի քաղաքացիությունից զրկելը:
Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցով ծառայությանը դիմելու համար պետք է վճարել 250 լարի է: Նշված ժամկետից հետո քաղաքացին այլևս չի կարողանա քաղաքացիության պահպանման պահանջով դիմել պետությանը և կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը:
Աղբյուրը՝ president.gov.ge